| teak ( @ 2008-01-05 13:18:00 |
| Entry tags: | hy, Թումանյան |
Բանաստեղծական արվեստի բյուրեղացում
Այսպես է սկսվում գլուխգործոցի «նախաստեղծ» տարբերակը.
Ամպշող գիշեր է. ահա քեզ Լոռու
Չքնաղ լեռները ձգվում են հեռու.
Այս լեռների մեջ յուր ավանդներով
Մի պարզ ժողովուրդ ապրում էր սիրով,
Եւ նորա հոգին հստակ էր ու վես
Իրան լեռների, աղբյուրների պես։
Այն օրից օրեր դեռ շատ չեն անցել
Եւ հասած վերքը դեռ չէ հնացել―
Լսվում են մեկ-մեկ հնոց երգերը
Եւ հին սերունդի բոլոր կրքերը―
Նրանց արատը, արարքն անվեհեր
Հնչող ձայներում պահում են անմեռ։
Ճանաչեցի՞ք։ :)
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով...
Այս երկու տարբերակների միջև ընկած է 12 (1890-1902) տարի շարունակվող բյուրեղացման աշխատանք։ «Չկա «Անուշում» մի դրվագ, մի հատված, որ մնացած լինի նախնական տեսքով»։ «Անուշի» օրինակով Թումանյանի քնարի ապշեցուցիչ կատարելագործման ևս մի համեմատություն էլ.
նախաստեղծ՝
Ինչո՞ւ ես ո՛վ կույս, դու այդքան տրտում―
Այդ ի՞նչ թախիծ է քո դեմքը պատում,
Կամ ի՞նչ նախատինք ճակատդ ամոթխած կորացնում ցած։
Ինչո՞ւ ես, ով կույս, այդպես անտարբեր,
Երբոր քո սիրով բյուրավոր սրտեր
Վառված ճգնում են ոտքերիդ փարել, չգիտե՞ս սիրել...
Ահա գարունը, ծաղկունքը բացված՝
Ինչո՞ւ քո սիրտը մնում է փակված
Եւ քո ժպիտը չէ բացվում, ո՛վ կույս, որպես արշալույս...
վերստեղված՝
―Սիրուն աղջի՛կ, ի՞նչ ես լալիս
Էդպես մենակ ու մոլոր,
Ի՜նչ ես լալիս ու ման գալիս
էն ձորերում ամեն օր։
Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝
Մայիս կըգա, մի քիչ կաց,
Թե լալիս ես՝ յարդ ես ուզում՝
Ա՜խ, նա գընա՜ց, նա գընա՜ց...
Արտասվելով, լալով էդպես
Ետ չես դարձնի էլ գերիդ,
Ինչո՞ւ իզուր հանգցընում ես
Ջահել կըրակն աչքերիդ։
Նըրա անբախտ շիրմի վըրա
Պաղ ջուր ածա աղբյուրի,
Դու էլ գընա նոր սեր արա,
Էսպես է կարգն աշխարհի։
Նախաստեղծ տարբերակները և մեջբերումները Լևոն Հախվերդյանի «Թումանյանը և իր ժամանակը» (Երևան, 1995) գրքից են։